Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման հետ կապված ցանկացած հարձակում իր երկրի դեմ հանգեցնելու է լայնամասշտաբ պատերազմի, գրում է Associated Press-ը:
Գործող նախարարները վայելում են վարչապետի աջակցությունը և վստահությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հնարավոր նոր պաշտոնակությունների վերաբերյալ հարցին։
Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու Ազգային ժողովի որոշման նախագիծը։ Հարցով հիմնական զեկուցող է նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Կառավարությունը որոշեց, որ Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում, Թել Ավիվում։ Թեև Հայաստանը ունի ոչ ռեզիդենտ դեսպան և 1992-ից հաստատված դիվանագիտական հարաբերություններ, չուներ դեսպանություն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկելու է Սիրիային վերաբերող երկու բանաձևեր, որոնցից մեկը ներկայացվել է Քուվեյթի, Գերմանիայի և Բելգիայի կողմից, մյուսը նախաձեռնել են Ռուսաստանն ու Չինաստանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան՝ թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու՝ ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Շուրջ 500 երեխաներ 2019-ի ամառային արձակուրդի ընթացքում ընթերցել են տասնյակ գրքեր, մասնակցել գրական քննարկումների ու միջոցառումների, կարծիքներ են գրել գրքերի վերաբերյալ, ակտիվ գրական կյանք են վարել:
Անցած ամառային արձակուրդներին հայաստանցի երեխաներին առավել հետաքրքրել է հաղորդակցումը (51,96%), ծրագրային ապահովումը և երաժշտությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև YouTube-ի տեսանյութերը, նոր սերիալները և ֆիլմերը։
«Ես որոշում եմ կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ փոփոխություններ են կատարվել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում: №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:30), Գյումրիից՝ 20:25-ին (ժամանումը Երևան՝ 22:40):
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...